Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Մերձավոր Արևելքը՝ նոր իրողությունների շեմին

Մերձավոր Արևելքը՝ նոր իրողությունների շեմին
07.02.2025 | 08:08

Անցած տարվա աշնանը մտավախություն ունեի, որ Թրամփի ընտրվելու դեպքում արձակվելու են Թուրքիայի ձեռքերը հատկապես Մերձավոր Արևելքում։ Մտավախությունս տեղին էր։ Թրամփի վարչակազմը մտադիր է քրդերին տրամադրվող աջակցությունը ևս կրճատել, ավելին՝ քրդերին թողնում է Թուրքիայի հայեցողությանը։ Թուրքիան հենց Թրամփի նախորդ նախագահության տարիներին կարողացավ Սիրիան տակն ու վրա անել, Հյուսիսային Իրաքը կամ Իրաքյան Քրդստանի՝ Թուրքիային սահմանակից հատվածը տակն ու վրա անել, հիմա էլ արդեն խոսում է այն մասին, որ ռազմակայաններ պետք է տեղադրի կամ, ավելի ճիշտ, եղած ռազմակայանները պաշտոնապես հաստատի Սիրիայում։ Սա նշանակում է, որ քրդերը, առնվազն առաջիկա չորս տարում, արյունալի ու ճակատագրական բախումներ են ունենալու։ Մյուս կողմից էլ, եթե Թուրքիայում իշխանափոխություն լինի, հնարավոր է որոշակի բաներ փոփոխվեն, բայց փաստը մնում է փաստ, որ Թրամփը կրկին արձակեց Էրդողանի ձեռքերը:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6742

Մեկնաբանություններ